Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել են Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից՝ արձագանքելով լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը ազատման դիմում է գրել։
«Պարոն Գրիգորյանն այս պահին իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները»,- ասել են Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից: Վերջինիս պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել: