Խոսրովի մշտական բնակիչ Նեոն կրկին լուսանկարվել է

«WWF Armenia»-ն ֆոյսբուքի իր պաշտոնական էջում գրում է.

«Բոլորիս ծանոթ Նեո ընձառյուծը ձնաշատ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում

Ինչպես վկայում է մեր երկարաժամկետ մոնիթորինգը, Նեոն արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Սա ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է Հայաստանում։

Չնայած որ Նեոն երբեմն դուրս է գալիս արգելոցի սահմաններից՝ անցնելով ավելի քան 50 կմ, նա մշտապես վերադառնում է «Խոսրովի անտառ»։

Աղբյուր` Panorama.am
Կիսվել սոց․ ցանցերում