ԱԴРԲԵՋԱՆՑԻ ԶԻՆՎПՐՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ՁՆԱՀՅՈՒՍՔԻ ՏԱԿ. ՈՐՈՆՎՈՒՄ ԵՆ

Ադրբեջանական բանակի զինծառայողներ Համիդով Ռուսլան Ռուստամ օղլուն և Իմանով Ալի Տարիել օղլուն հայտնվել են ձնահյուսքի մեջ՝ երկրի արևմտյան Գետաբեկի շրջանի իրենց հերթապահ կետից վերադառնալիս, մառախուղի պայմաններում։

Այս մասին ասվում է այդ երկրի ՊՆ եւ ԱԻՆ համատեղ հայտարարության մեջ, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:

Հաղորդվում է, որ չնայած բարձր լեռնային և դժվարանցանելի եղանակային պայմաններին, անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ որոնողական միջոցառումներ՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ.

«Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են ադրբեջանական բանակի համապատասխան ստորաբաժանումների ուժերը, ռեսուրսները և հատուկ տեխնիկան, Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական ​​գործակալության պայմանագրային ընկերությունը։

Կիսվել սոց․ ցանցերում