Ադрբեջшնի պшշտպանության և անվտшնգության ծախսերը 2026-ին կկազմեն շուրջ 4 մլրդ 700 մլն դոլար

Հայտնի են դարձել Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտի՝ հաջորդ տարվա կանխատեսվող ծախսերը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դրանք իրենց արտացոլումն են գտել  2026 թվականի և հաջորդող երեք տարիների պետական ​​բյուջեի նախագծի ծախսերի ցուցանիշներում։ Հաջորդ տարի նախատեսվում է այս ոլորտին հատկացնել 8 միլիարդ 110 միլիոն 642,2 հազար մանաթ (ավելի քան 4 մլրդ 700 մլն դոլար)։ Հավելենք, որ Ադրբեջանի կառավարությունը  2025 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության համար հատկացրել էր 8 միլիարդ 555 միլիոն մանաթ՝ մոտ 5 մլրդ դոլար։ Ստացվում է, որ 2026 թ-ին 2025 թ-ի համեմատ ավելի քիչ գումար է նախատեսվում հատկացնել։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/880881.html?fbclid=IwY2xjawJsKD5leHRuA2FlbQIxMQABHlYRXb4fUc7YWqjuqV50MVDbaU5pERrLzrsoPE7gIk5-HPBcmTBkcHfFa10b_aem_mFwYRQrV6fQxtMpOx1M54w

© factor.am

Կիսվել սոց․ ցանցերում