Համաշխարհային ֆուտբոլի աստղերից մեկը՝ բրիտանացի Դեյվիդ Բեքհեմը, Միացյալ Թագավորության միապետի՝ Չառլզ Երրորդի կողմից կարժանանա ասպետի կոչման, հայտնում է Daily Mail-ը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի նախկին աստղին, որը վերջերս նշել է 50-ամյակը, ասպետի կոչումից հետո պետք է դիմել որպես «սըր»։ Իսկ նրա կինը՝ նախկին Spice Girls խմբի անդամ, ներկայում հայտնի դիզայներ Վիկտորյա Բեքհեմը կստանա Լեդի Բեքհեմ տիտղոսը:
Նշվում է, որ զույգը երկար տարիներ լավ հարաբերություններ ունի թագավորական ընտանիքի անդամների հետ: