Պորտուգալիայի հավաքականը հուշարձան է տեղադրել ավտովթարի հետևանքով զпհվшծ Ժոտայի հիշատшկին

Պորտուգալիայի հավաքականի մամուլի ծառայությունը հայտնել է ազգային հավաքականի խաղացող Դիոգու Ժոտայի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման մասին: Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։

Հուշարձանը տեղադրվել է հավաքականի բազայում: Սեպտեմբերի 2-ին ազգային հավաքականի խաղացողները հարգանքի տուրք են մատուցել Ժոտայի, նրա եղբայր Անդրե Սիլվայի և հավաքականի նախկին խաղացող Ժորժե Կոշտայի հիշատակին, ով մահացել է օգոստոսին:

Հուլիսի 3-ին 28-ամյա Ժոտան և նրա 25-ամյա եղբայրը զոհվել են Իսպանիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Ժոտայի վարած ավտոմեքենան գերազանցել է թույլատրելի արագությունը: Վարելու ընթացքում մեքենայի անվադողը պայթել է, ինչից հետո ֆուտբոլիստը կորցրել է կառավարումը:

Կիսվել սոց․ ցանցերում