Պпւտինը խոսել է «Սիբ իրի ուժ–2» գազատարով մատակարարվող գազի գների մասին

 «Սիբիրի ուժ–2» գազատարով գազի գները լինելու են շուկայական: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Դրանք հաշվարկվում են նույն բանաձևով, ինչ Եվրոպա մատակարարումների դեպքում»,- ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ»-ի և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիայի (CNPC) միջև ստորագրվել է իրավական ուժ ունեցող հուշագիր «Սիբիրի ուժ–2» գազատարի և Մոնղոլիայի տարածքով անցնող «Սոյուզ Վոստոկ» տրանզիտային գազատարի կառուցման վերաբերյալ։

Կիսվել սոց․ ցանցերում