Մաշտոցի պողոտայում 31-ամյա տղամարդը վի ճել է ավտոբուսի վարորդի հետ և թզբեհով հшրվածել դիմապակուն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։15-ի սահմաններում Մաշտոցի պողոտա 40/3 հասցեի կանգառում անհայտ անձը՝ անհայտ մակնիշի և համարանիշի մեքենայի վարորդը, վիճաբանել է Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Արման Թ․-ի հետ, որի ընթացքում իր մոտ եղած համրիչով (թզբեհ) հարվածել է նրա կողմից վարվող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի դիմապակուն և կոտրել այն։

Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Մ․-ն, ով գույքի վնասում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։

Արման Թ․-ն աշխատում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ։

Կիսվել սոց․ ցանցերում