Այսուհետ Արվեստի քննադատության եւկուրատորական ուսումնասիրությունների դպրոցը կոչվելու է վերջերս կյանքից անժամանակ հեռացած արվեստագետ, նկարիչ, «3-րդ հարկ» արվեստի խմբի նախաձեռնողներիցԱրման Գրիգորյանի անունով` « ԱրմանԳրիգորյան. Արվեստի քննադատության եւկուրատորական ուսումնասիրությունների դպրոց» :
Դեկտեմբերի 5-ին Ժամանակակից արվեստի ինստիտուտում տեղի ունեցավ «Ողջույն նկարիչների միությանը անդրշիրիմյանաշխարհից» կամ «Պաշտոնական արվեստը մեռել է» ցուցահանդեսի բացումը, որին ներկաէին նկարիչներ, արվեստի սիրահարներ: Ցուցահանդեսը նվիրված էր 1988թ. հոկտեմբերի 23-ին կայացած նշանավոր պերֆորմանսին, որն ուղենշային դարձավ հայկական պերֆորմանսիպատմության մեջ: Այդ օրը Նկարիչների միության «Աշնանային ցուցահանդես » -ի բացումնընդհատվեց անձայն թափորի անակնկալ հայտնությամբ. երիտասարդ արվեստագետների մի խումբ` կենդանի մեռյալների հանդերձանքով, անցնելով ցուցահանդեսի մի սրահից մյուսը, դուրս էր գալիս առանց խոսքի: Գործողությունն արտահայտում էր մի պարզ միտք. քանի որ նկարիչների միության արտոնածոչ պաշտոնական արվեստը պատկանում էր անցյալին եւ, հետեւաբար, « մեռած» էր, նրաիսկական հանդիսատեսները կարող են լինել միայն զոմբիները: Ոչ պաշտոնականպերֆորմանսը նախաձեռնել էին ԱրմանԳրիգորյանը, Քիքին` Գրիգոր Միքայելյանը, Կարինե Մացակյանը, Աշոտ Աշոտը, որն 90-ականներից ապրում է Ֆրանսիայում:
ԺԱԻ-ում ներկայացվեց նաեւ Արման Գրիգորյանի «Նոր հայացք» նկարը:
ԺԱԻ-ի հիմնադիր տնօրեն Նազարեթ Կարոյաննասաց, որ այդ աշխատանքը կոնցեպտուալ առումով ներկայացնում է այն ամենն, ինչ Արման Գրիգորյանն անում էր իր ողջ կյանքիընթացքում: Ըստ նրա` նկարում վերադարձ կադեպի միջնադար, որտեղ պատկերն ու տեքստը խաղարկվում էին իրար հետ:
«Արմանին հաջողվում էր միջնադարն ուժամանակակիցը կապակցել իրար հետ: Բոլորը դրան պոպ-արտ էին ասում, ես ասում էի` համաստեղծական արվեստ: Արմանն այդհոսանքի գլխավոր ներկայացուցիչներից մեկն էր»,- նշեց Նազարեթ Կարոյանը:
«Արմանը լուսավոր մարդ էր, նրա կյանքը նման էրլուսարձակի, վառվեց, լույս տվեց եւ գնաց: Բայցայդ լույսը չի հանգել, շարունակում է լույս տալ: Նաբոլորին օգնում էր, ոգեշնչում էր: Նույնիսկ այնբանից հետո, երբ ես հրաժարվեցի ցուցադրվել «3-րդ հարկ » խմբում, մեր հարաբերությունները մնացին նույնը »,- մեզ հետ զրույցում նշեց ֆրանսահայ նկարիչ Աշոտ Աշոտը:
Ցուցահանդեսի կուրատորներն են ՇողակաթՂազարյանը եւ Ռուբեն Արեւշատյանը։
Թագուհի Հակոբյան
