Գորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը անցանելի է կցորդով բեռնատարների համար անվաշղթաների կիրառման դեպքում։

Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Գորիս-Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհին բուք է։

Կիսվել սոց․ ցանցերում