24-ամյա երիտասարդին ծ եծի ենթարկելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել

Օրեր առաջ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող զորամասին հարակից տարածքում խմբակային դաժան ծեծի են ենթարկել 24-ամյա պայմանագրային զինծառայողի:

Auroranews.am-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի հետ, դեպքի հետ կապված, մանրամասներ ճշտելու համար:

«Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն»,- հայտնեցին գերատեսչությունից:

Կիսվել սոց․ ցանցերում