Բազում գյուղում «Nissan Tiida»-ն բшխվել է հողաթմբին, ապա կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում և բшխվել «Mercedes»-ին․ կան վիրшվորներ

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Բազում գյուղում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ապա կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում և բախվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներն են 18-ամյա Պրեդա Ա․-ն և 14-ամյա Բոբա Լ․-ն։

Կիսվել սոց․ ցանցերում