Հայաստանի Հանրապետությունը մեկ անձի կամ մի խումբ անձանց սեփականությունը չէ։ Քրեաօլիգարխիկ համակարգը պետք է վերանա

1. Վերացվելու է «բալային համակարգը»։
Այդ համակարգի արդյունքում վարորդական իրավունքից զրկված կամ վարչական/քրեական հետապնդման ենթարկված բոլոր գործերը ենթակա են լինելու լիարժեք վերանայման։ Արդյունքում՝ վերականգնվելու են վարորդական վկայականները։

2. Արագաչափերի, տեսախցիկների և ոստիկանության կողմից կազմված ակտերի հիման վրա կուտակված պարտքերի նկատմամբ կիրառվելու է համաներում։

3. Կրթությունը լինելու է ամբողջությամբ անվճար։

4. Ժամկետային զինվորական ծառայությունը կկրճատվի՝ դառնալով 1 տարի։

5. Հայաստանի բնական պաշարները՝ հանքերը, հանքային ջրերը և այլ ռեսուրսները, չեն կարող լինել անհատների սեփականություն։
Դրանք պետք է գտնվեն բացառապես պետության վերահսկողության տակ, իսկ ստացված եկամուտը ուղղվի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը։

6. Ռազմավարական նշանակության ապրանքները՝ վառելիքը (բենզին, դիզելային վառելիք, հեղուկ գազ), հացահատիկը և հիմնական պարենային ապրանքները, պետք է լինեն պետության վերահսկողության ներքո։
Այդ ոլորտներից ստացված եկամուտը ևս պետք է ծառայեցվի ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը։

7. Թոշակների նվազագույն շեմը սահմանվելու է՝ առնվազն 51,360 ՀՀ դրամ։

8․Բնական պաշարներով հարուստ երկրում «անապահով ընտանիք» հասկացությունը պետք է բացառվի։

Հայաստանի Հանրապետությունը մեկ անձի կամ մի խումբ անձանց սեփականությունը չէ։
Քրեաօլիգարխիկ համակարգը պետք է վերանա։

Եվ սա ոչ թե քննարկման թեմա է, այլ հստակ և ընդգծված քաղաքական որոշում։
Անհրաժեշտության դեպքում՝ այդ գործընթացը պետք է իրականացվի կարճ ժամկետում՝ առանց երկմտելու։

«Ժողովրդի Ձայնը Պետականամետ» կուսակցություն
Ռոման Նազարյան
Վանիկ Նիկոյան
Սուրեն Օքմինյան
Ռուսլան Իսրայելյան

Կիսվել սոց․ ցանցերում