Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանին:
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ։
Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանը։
