Թրшմփի նոր սպшռնալիքն Իրանին

ԱՄՆ-ի ուժերը՝ զինամթերքով և «արդեն թուլացած թշնամուն ոչնչացնելու համար անհրաժեշտ ամեն ինչով», կմնան Իրանում և Մերձավոր Արևելքում մինչև համաձայնագրի լիարժեք իրականացումը, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում։

Նա հավելել է, որ եթե դա տեղի չունենա, ինչը նա համարում է չափազանց անհավանական, «ապա կլինեն ավելի մեծ, ավելի լավ կազմակերպված և ավելի հզոր կրակոցներ, քան որևէ մեկը երբևէ տեսել է»։

«Սա համաձայնեցված էր վաղուց, և հակառակը պնդող բոլոր կեղծ հռետորաբանությանը հակառակ՝  Հորմուզի նեղուցը բաց և անվտանգ կլինի», — գրել է Թրամփը։

Կիսվել սոց․ ցանցերում