Ինչպե՞ս են փորձում խաբել ու «գնել» մարդկանց ձայները Աբովյանում…

Ինչպե՞ս են փորձում խաբել ու «գնել» մարդկանց ձայները Աբովյանում…
​Այս գրառումս ուղղված է Ալեքսան Ալեքսանյանին: Ալե՛քս, կարծես թե սկսել ես չափից ավելի մեծ-մեծ խոսել: Լսի՛ր, տղա՛, կարիք կա՞ քեզ հիշացնելու, որ մենք երկուսս էլ նույն քաղաքում ենք ապրում, և ցանկացած տեղեկություն քո ու քո գործունեության մասին ինձ հասնում է կայծակնային արագությամբ:
​Հարգելի՛ հայրենակիցներ, ուզում եմ ձեզ ներկայացնել այն իրականությունը, որը թաքնված է «բարեգործական» դիմակի տակ: Ըստ ինձ հասած հավաստի տեղեկությունների՝ Աբովյանում հայտնի «Սարանիստ» շշերի գործարանը ամիսներ առաջ վաճառվել է ռուսական կողմին: Ուշագրավն այն է, որ դրա որոշակի մասնաբաժինը պատկանում է Կարապետ Գուլոյանին (Գագիկ Ծառուկյանի փեսային):
​Եվ ահա, այս «խելոքները» մարդկանց խաբելու նոր սխեմա են մշակել. աշխատատեղեր ապահովելու պատրվակով շատերին տեղավորում են հենց այդ գործարանում կամ էլ խոստումներ տալիս, թե «ընտրություններից հետո կտեղավորեն»: Արդեն հասկանալի է, չէ՞, թե ինչ հաշվարկներ են անում. գործարաններ են գնում, որպեսզի մարդկանց կախվածության մեջ գցեն ու ստիպեն իրենց ուզածով շարժվել:
​Բայց սա դեռ ամենը չէ: Հետաքրքրվել եմ և պարզել, որ սույն անձնավորության՝ Ալիկի ընտանիքը վաղուց բնակություն է հաստատել Ռուսաստանում: Պարզվում է՝ Ալիկի հայրը՝ Բենիամինը, մտերիմ բարեկամական կապեր ունի «Տաշիրի Սամոյի» աջ ձեռքի հետ, իսկ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ կապված են քավոր-սանիկական նաև բարեկամական հարաբերություններով:
​Հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ուր է տանում այս կծիկը և ովքեր են կանգնած այս ամենի հետևում: Եվ դուք գնում ու կանգնո՞ւմ եք սրանց կողքին:
​Ալի՛կ, ինչ-որ բաներից մեծ-մեծ խոսելուց առաջ հիշի՛ր, թե ով ես ու որտեղից ես գալիս: Քաղաքը փոքր է, իսկ մարդկանց հիշողությունը՝ ոչ կարճ:
Դուք օր օրի տապալվում եք։
​#Աբովյան #Բացահայտում #Սենսացիա #Իրականություն #Սարանիստ

Կիսվել սոց․ ցանցերում