5 զпհ, 3 վիրшվոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում

Ապրիլի 10-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել, և կան տուժածներ։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Շիրակի մարզի գումարտակի պարեկները, ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության խումբը, Փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել է, որ բախվել են BMW և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել է, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։

Կիսվել սոց․ ցանցերում