Գրերի գյուտի մասին шդրբեջшնական թեզը՝ ընդդիմադիր էջերում․ Փաշինյանին վերագրվող գրառումը կեղծ է. FIP

Тhreads և ТikTok սոցիալական մեդիայի ընդդիմադիր հաշիվներում ու էջերում տարածվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող ֆեյսբուքյան գրառման էկրանապատկերը (screenshot):

Մասնավորապես, @qristina363 տիկտոկյան էջի ու Threads-ի օգտատեր Լիլիթ Հրաչիկի Գևորգյանի տարածած լուսանկարում երևում է, իբրև թե Փաշինյանի գրառումը, համաձայն որի՝ նա հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին մեղադրել է «եթովպացիներից այն գողանալու» մեջ։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներն ու բաց աղբյուրները, ստուգել նկարը արհեստական բանականության կամ խմբագրումների (photօshop) հետքեր հայտնաբերելու նպատակով։

Արտապատկերումները՝ @qristina363, Լիլիթ Հրաչիկի Գևորգյան էջերից։

Փաշինյանը նման գրառում չի արել․ նկարն ԱԲ-ով է ստեղծված

Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նման գրառում չի արել, ավելին՝ այդ գրառման փաստն ապացուցող հետքեր թվային տիրույթում՝ ԶԼՄ-ների կայքերում ու սոցմեդիայի արժանահավատ աղբյուրներում ևս չկան։

FIP.am-ը էկրանապատկերը ստուգեց արհեստական բանականության կամ խմբագրումների հետքեր հայտնաբերող մի շարք ծրագրերի միջոցով․ այդպիսի հարթակներն (My detectorDecopy AI) անմիջապես հայտնաբերեցին ԱԲ-ի միջամտությունը։

Ավելին՝ այստեղ

Կիսվել սոց․ ցանցերում