Ադր բեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութի և հացահատիկի հերթական խմբաքանակը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ նշելով, որ խոսքը 4 վագոն պարարտանյութի և 4 վագոն հացահատիկի մասին է:

Բիլաջարի կայարանից վագոնների մեկնումը նախատեսված է ժամը 11:00-ին:

ՄԿինչ օրս ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցմամբ մատակարարվել է ավելի քան 25 հազար տոննա հացահատիկ, մոտ 2 հազար տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար:

Կիսվել սոց․ ցանցերում