Ծառուկյանը հայտարարել է, որ համակարգից հեռացվել է 52 պարետ (պարեկ). եթե անունները չհրապարակի, ուրեմն ստում է

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե 52 պարեկային ծառայող է հեռացվել համակարգից:

«Ծառուկյանը հայտարարել է, որ համակարգից հեռացվել է 52 պարեկ (իր ասելով՝ պարեՏ, սակայն ինչ տարբերություն): Եթե նա վաղը չհրապարակի 52-ի անունները, կստացվի, որ ստորաբար ստում է: Ժամանակը գնաց: Չնայած սենց բաներ ենք տեսել նրա կատարմամբ, օրինակ՝ 2015-ին…

Հ.Գ. ՆԳՆ-ն այսօր հերքել է այս ապատեղեկատվությունը:

Մեկ էլ՝ հաշՎանդամ չի, հաշՄանդամություն ունեցող»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք՝ Դիլիջան քաղաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե Կոտայքի մարզում 52 պարեկի են աշխատանքից ազատել միայն նրա համար, որ նրանց բարեկամները իր աջակիցներն են։

Կիսվել սոց․ ցանցերում