Երևանում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մшհացել

Այսօր՝ օգոստոսի 24-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում կառուցվող բազմաբնակարանային էլիտար շենքում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հին Երևանցի 3/2 հասցեում կառուցվող էլիտար շենքում դի կա։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Կիսվել սոց․ ցանցերում