Ինչի պետք է ես գամ, բացեմ ծորակը և տեսնեմ, որ ջուրը չռում է, որակ եմ պահանջում, Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն հայտարարեց, որ գոհ է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրագործման որակի առաջընթացից, բայց դառը փորձը ցույց տալիս, որ երբ գոհունակություն է արտահայտում որևէ հարցի առնչությամբ՝ դրան հաջորդում է կոլապսը։ «Երբ ասում եմ՝ գոհ եմ, բոլորն ասում են, թե գոհ ենք, ուրեմն ուրեմն կարելի է արդեն ավելի թույլ ռեժիմով աշխատել, չնայած ես ձեզ ասեմ, օրինակ, երեկվա այցի արդյունքներով էլ, երբ գնում եմ ինչ-որ բան քաշում եմ՝ պոկվում է, ինչ-որ բան բացում եմ՝ չռում է և այլն, իմ մոտ հարց է ծագում, ինձնից առաջ ոչ մեկ չէ՞ր բացել, սա չէր տեսել։ Այսինքն, ինչի պետք է ես գամ բացեմ այդ ծորակը և տեսնեմ, որ ջուրը չռում է։

Սա առնվազն նշանակում է, որ ինչ-որ խնդիր կա, բայց ամեն դեպքում ես գոհունակությունը արտահայտելով ուզում եմ ասել, որ սկզբունքային է, որ որակի շարունակական բարելավումը պետք է լինի մեր առաջնահերթություններից մեկը»։

Նա նաև համապատասխան գերատեսչություններից պահանջեց շարունակաբար որակի բարելավում ապահովել։ «Այսինքն, ամեն անգամ, ամեն դպրոցի հետ ես ակնկալում եմ, որ տեսնել, որ որակի փոփոխություն՝ սրա վրա կառուցելով ավելի բարձր չափանիշ ինքներս մեզ համար»։

Կիսվել սոց․ ցանցերում