Բալիում ռուս զբոսաշրջիկներով զբոսանավ է պшյթել, հրդեհ է բռնկվել․ տեսանյութ

Բալիում՝ Գամատ ծովածոցում, զբոսանավ է պայթել, որում եղել են ռուս զբոսաշրջիկներ։ Դեպքը տեղի է ունեցել Նուսա Պենիդա կղզու մոտ։ Զբոսաշրջիկներն ու գիդը արագ ջուրն են նետվել և չեն տուժել, սակայն նավի կապիտանը հոսպիտալացվել է՝ այրվածքներով, հաղորդում է Shot Telegram ալիքը։

«Ուրբաթ՝ ժամը 13:40-ին (Մոսկվայի ժամանակով՝ 8:40-ին), երբ զբոսավը դուրս է եկել Գամատ ծովախորշից, հետնամասում պայթյուն տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ հնարավոր է՝ մարտկոց է պայթել։ Պայթոյւնից անմիջապես հետո հրդեհ է բռնկվել»,- հայտնել է աղբյուրը։

Ջուրը նետված մարդկանց միայն մեկ ժամ անց նկատել է նավակով այդ կողմերով անցնող քաղաքացին և նրանց հանել տախտակամած։

Զբոսանավը վերջերս վերանորոգվել և տեխզննում է անցել, նախքան զբոսանքը ևս զննվել է և ճանաչվել սարքին։

Նուսա Պենիդայի ոստիկանությունը պարզում է պայթյունի պատճառը։

Կիսվել սոց․ ցանցերում