Մшհшցել է «ԿամԱԶ»-ի ստեղծող 99-ամյա Լև Վասիլևը

99 տարեկանում մահացել է «ԿամԱԶ»-ի ստեղծող Լև Վասիլիևը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոսկվայում Թաթարստանի դեսպանատանը։

 

Նշվում է, որ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցը «ԿամԱԶ»-ի ղեկին եղել է 12 տարի։ Այս ընթացքում զրոյից կառուցվել է ավտոհսկան, ստեղծվել է գործարանի եզակի կադրային ներուժ, իսկ ողջ երկրից Նաբերեժնիե Չելնիում ներգրավվել են լավագույն մասնագետները։

 

Վասիլևը նաև «Մոսկվիչ» գործարանի գլխավոր տնօրենն էր. նա մասնակցել է առաջին մեքենաների ստեղծմանը։ Ղեկավարել է ԽՍՀՄ թեթև և սննդի արդյունաբերության և կենցաղային տեխնիկայի մեքենաշինության նախարարությունը։

 

Դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Վասիլևի ընտանիքին և ընկերներին։

Կիսվել սոց․ ցանցերում