«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը (լուսանկարներ)

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի է դարձել «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթի հայաստանյան պատվիրակը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող այս նախագծի հայաստանյան փուլն ավարտվել է եզրափակիչ փուլ անցած 10 մասնակցի կատարումներով։ Հայաստանի պատվիրակն ընտրվել է հայաստանյան և միջազգային ժյուրիի, ինչպես նաև հեռուստադիտողի քվեարկությամբ։ Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում Հայկ Հեքեքյանն է, երկրորդում՝ Էդուարդ Դայանը, իսկ երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Լյանա Ուլիխանյանը

 

Կիսվել սոց․ ցանցերում