Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից հատվածում նոր պուրակ է կառուցվել (տեսանյութ)

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածում նոր պուրակ է կառուցվել:

Ջրավազաններ, շատրվանային համալիր, նստարաններ ու  ԼԵԴ  լուսավորության համակարգ. արվել է ամեն ինչ, որ այցելուների համար պուրակը հարմարավետ լինի:

Աշխատանքները սկսվել են նախորդ տարի ամռանը, մեկ տարի չանցած պուրակը կհանձնվի բնակիչներին:

Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում