Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին պшյթեցման աշխատանքներ կիրականացվեն

Մայիսի 23-ին՝ ժամը 10։00-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ալավերդի-Սանահին թաղամաս-Ակներ ավտոճանապարհին, Սանահին վանական համալիր տանող հատվածների հիմնանորոգմամբ պայմանավորված, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ․ ավտոճանապարհը ժամանակավոր փակ է լինելու։

Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տեղում հերթապահություն կիրականացնի ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Կիսվել սոց․ ցանցերում