Գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցեր

ՏԿԵՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 31-ից Մ-1, Երևան – Գյումրի — Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 (Հոմլենդ գործարանի դիմաց) և կմ 17+400 (ABC Motors-ի դիմաց) հատվածներում գործարկվելու են «հետիոտնային կանչի ռեժիմով» տրանսպորտային և հետիոտնային լուսացույցեր։  Երկու հատվածներում՝ հետիոտնային անցումներից առաջ, տեղակայված են լուսացույցի և հետիոտնային անցումի մասին նախազգուշացնող ճանապարհային նշաններ։ Նախարարությունից հորդորում են տրանսպորտային միջոցների վարորդներին և հետիոտներին հետևել լուսացույցերի ազդանշաններին և խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Կիսվել սոց․ ցանցերում