Վարչապետի ուղերձին բովանդակային ոչ մի հակադրություն չկա ու դժվար թե լինի. նրա հետ մրցողները ի վիճակի չեն ձևակերպված բովանդակությունը հասկանալ ու անդրադառնալ դրան

Տնտեսագետ Հրայր Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլի տեսական-կոնցեպտուալ ուղերձին (հայրենասիրության սովետական և անկախ-պետական մոդելների մասին) բովանդակային ոչ մի հակադրություն չկա ու դժվար թե լինի։ Նաև դրա համար է, որ շարունակում է անհամեմատ ամենամեծ վարկանիշով քաղաքական գործիչը մնալ Հայաստանում։ Նիկոլի հետ մրցողները պարզապես ի վիճակի չեն նրա ձևակերպած բովանդակությունը հասկանալ ու անդրադառնալ դրան։ Հազիվ կողքից՝ իբր ձեռ առնող, բովանդակության մեջ բացարձակ չխորացող, կոնտեքստից ու բովանդակությունից կտրված ռեպլիկներ անեն, ինչը իրականում ցույց է տալիս, որ անկարող են «թուրք, դավաճան, ազգակործան» կարգի պրիմիտիվ պիտակներից դուրս որևէ բովանդակային ու փաստարկված դատողություն անել։

Իսկ Նիկոլը՝ մալադեց, գիտի, թե ոնց անի, որ կարևոր մտքերն ու հետևությունները հասցնի լայն հանրությանը ու առաջնորդի հանրությանը։ Առաջին անգամ չէ, որ խոսում է իրական ու պատմական հայրենիքից, հայրենասիրության տարբեր մոդելներից, բայց փաստորեն համարել է, որ առանձին ուղերձով դա նորից շեշտելու կարիք կա, ու հետևողական է իր կողմից առաջնային համարվող պնդումները տեղ հասցնելու հարցում։

Կիսվել սոց․ ցանցերում