Ձեռնարկ-քննարկում՝ քաղաքական և հասարակական կյանքում կանանց մասնակցության մասին

2020թ․ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը հոլանդական Էդուարդո Ֆրայ հիմնադրամի և «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ի հետ համատեղ նախաձեռնեց «Ժամանակն է գործելու. Կանանց մասնակցությունը հասարակական և քաղաքական կյանքում» ձեռնարկի ստեղծման և տպագրման աշխատանքները, որը ներառում էր տեղեկատվություն և գործնական խորհուրդներ այն կանանց համար, ովքեր ցանկանում են ակտիվ դերակատարում ունենալ քաղաքականության մեջ և հասարակական կյանքում։ Ձեռնարկի տպագրությունը տեղի ունեցավ 2021 թվականին, որի հիման վրա ՀՀ բոլոր մարզերում այնուհետև իրականացվեցին դասընթացներ։ Շուրջ 2 տարի տևած դասընթացների ընթացքում վերապատրաստվեցին ավելի քան 300 կանայք ՀՀ բոլոր մարզերից։ Նրանք զարգացրին իրենց առաջնորդական հմտությունները և ձեռք բերեցին նոր գիտելիքներ, փորձառություններ ու գործընկերներ։

Մայիսի 23-ին տեղի ունեցավ այդ ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև կանանց թեմայով նկարների ցուցահանդես, որի հայեցակարգը կազմել էլ 4Plus հասարակական կազմակերպությունը։ Ողջ ծրագրի մասին համառոտ ֆիլմը շուտով հասանելի կլինի ինչպես մեր կայքում, այնպես էլ մեր ֆեյսբուքյան էջում։

Կիսվել սոց․ ցանցերում