Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ը, փակ է լինելու Թոթովենց-Թոթովենց 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենց 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ հատվածը:

Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Վարորդներին հորդորում են աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին  չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

Կիսվել սոց․ ցանցերում