ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը ՖԲ-ում գրում է.
Walt Whitman — 205!
Ամերիկյան հռչակավոր նովելիստ Ուոլթ Ուիթմենը իր հանրահայտ “Salut au Monde” [Greeting to the World: from Leaves of Grass, 1856] ՛՛Խոտածածքի տերևները՛՛ պոէմի ՛՛Ողջույն Աշխարհին՛՛ նովելում ի թիվս աշխարհի երևվելի ազգերի իր ողջույնն է հղում նաև մեզ՝ հայերիս, հետևյալ բառերով.
՛՛You thoughtful Armenian pondering by some stream of the Eu-
phrates! you peering amid the ruins of Nineveh! you
ascending mount Ararat!՛՛
* Ով Դու՛, ՀԱՅ ՄԱՐԴ մտախոհ
որ խորհում ես Եփրաթի հոսքին զուգընթաց,
Ու դիտահայող հայացքդ խաղաղ
ուղղում Նինվեի* խորքից ավերված:
Դու՛, Արարատով դեպի վեր խոյացող!
* Նինվե, մ.թ.ա. VIII-VII դարերում Ասորեստանի մայրաքաղաք, ներկայիս Իրաքի տարածքում:
Աշխարհը մեզ մշտապես դիտարկել և ընդունել է որպես հնագույն Արևելյան, ՈՒՆԻԿԱԼ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ: Բոլշևիկների ձեռամբ մեզ ճզմեցին դեպի Կովկաս, Անդր-Կովկաս, հիմա էլ Արևմուտքն է ճնշում՝ իբր Հարավային Կովկաս:
Կգիտակցե՞նք արդյոք երբևէ, որ մեր դիրքը Կովկասում չէ, այլ Միջին Արևելքում, քաղաքակրթությունների խաչմերուկում, և մեր դերը՝ խորքային արժեքների տրանսլյատոր՝ Արևմուտքից Արևելք, Արևելքից Արևմուտք,,, ԱՐԱՐԱՏՆ ԷԼ՝ մեր մեջքին կանգնած:
ԲԱ՛ՐՁՐ ՄՆԱՑԵՔ:
