ԼՂ-ում ռուս խաղաղապահները նոր հրամանատար ունեն. ով է նա

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Դենիսի Կուլակովը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  ներկայիս հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովն արդեն լքել է Ղարաբաղը։

Լենցովը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար էր նշանակվել այս տարվա ապրիլի 25-ին։

Կիրիլ Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։

Ավարտել է Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցը (1990 թ.)։

1995 — 2014 թթ — աշխատել է Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցում որպես ուսուցիչ։
2014 — 2017 թթ — Օրենբուրգի կազակական բրիգադի (Չեբարկուլ) Սուվորովի, Կուտուզովի և Ալեքսանդր Նևսկու 7-րդ առանձին գվարդիական տանկային կարմիր դրոշի շքանշանների հրամանատար։
2017 թվականի մարտից՝ Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատար։

Կոչումով գեներալ-մայոր է:

Պարգևատրվել է «Քաջարի աշխատանքի համար» մեդալով (2009թ.), Թաթարստանի Հանրապետության Նախագահի երախտագիտությամբ (2013թ.), «Թաթարստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշաններով (2019թ.):

Կիսվել սոց․ ցանցերում