Հունիսի 2-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, իննամյա երեխայի որովայնի բութ տրավմա՝ շոկային վիճակ ախտորոշմամբ Շամլուղ բնակավայրից Շտապօգնության կանչ է գրանցվել: Շտապօգնության մեքենան, որը հերթապահել է Ախթալայի ժամանակավոր կամրջի մոտ, տարհանել է երեխային և շտապ տեղափոխել «Ալավերդու Բժշկական Կենտրոն» ՓԲԸ:
Հետազոտություններից պարզ է դարձել, որ Հ. Սոխակյանը հեծանիվից վայր ընկնելուց ստացել է ենթաստամոքսային գեղձի լուրջ վնասվածք, որոշվել է տեղափոխել մասնագիտացված բուժհաստատություն՝ Արաբկիր բժշկական կենտրոն:
ՀՀ Լոռու մարզային պատասխանատուները և «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրինությունն անմիջապես հրավիրել է սանավիացիա, Արմենիան Հելլիկոպտեր ընկերության ուղղաթիռով արագ կազմակերպել երեխայի տեղափոխումը:
Ներկայումս երեխայի վիճակը բավարար է, նա Արաբկիր բժշկական կենտրոնում գտնվում է բուժման մեջ:
