Դրանք գործում են միջազգային կամ մասնավոր աջակցության միջոցով և իրականացնում են նախարարության կողմից ուղեգրվող երեխաների խնամքը։ Սակայն, ի տարբերություն պետական հաստատությունների շրջանավարտների, այս կազմակերպությունների սաները չափահաս դառնալուց հետո չեն օգտվում բոլոր երաշխիքներից, որոնք նախատեսված են առանց ծնողական խնամքի մնացած անձանց համար։
ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին առաջարկել եմ դիտարկել տարբեր հաստատություններում խնամք ստացող, բայց նույն կարգավիճակում գտնվող անձանց համար հավասար երաշխիքներ ապահովելու հարցը։
Առաջարկս կներկայացնեմ 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ»։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյան
