Բեռնատարն ամբարձիչի վրայից ընկել է 36-ամյա տղամարդու վրա. վերջինս տեղում մшհացել է

Երեկ՝ հունիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 36-ամյա Դավիթ Հ.-ն իրեն պատկանող «UAZ 3507» մակնիշի բեռնատարը իրենց բակում վերանորոգելիս է եղել, երբ ամբարձիչի վրայից մեքենան ընկել է իր վրա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Դավիթ Հ.-ն տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել իրավապահները, փրկարարները, քննիչը:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կիսվել սոց․ ցանցերում