Զովունիում քաղաքացին աշխատելիս տրակտորի մեջ օձ է նկատել․ փրկարարներն օձին կարողացել են բռնել և տեղափոխել անվտանգ վայր

Այսօր՝ հունիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 30-րդ փողոցի թիվ 25 և 27 հողամասերում քաղաքացին տրակտորով աշխատանքներ կատարելիս է եղել, երբ նկատել է, որ տրակտորի մեջ օձ կա, որին վնասազերծելու և անվտանգ վայր տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Shamshyan.com-ի տեղեկություններով, հրշեջ-փրկարարները կարողացել են բռնել «գյուրզա» տեսակի օձին և այն տեղափոխել անվտանգ տարածք։

Կիսվել սոց․ ցանցերում