ԱԺ-ի մոտ հավաքված ցուցարարները շշեր են նետում ոստիկանների ուղղությամբ, սադրում

Ինչպես հայտնել ենք՝ Վազգեն Գալստանյանի կոչով և ուղեկցությամբ վերջինիս աջակիցներն ու հավաքի մյուս մասնակիցները ուղևորվել են Ազգային ժողովի շենք, որը շրջապատել են ոստիկանական մեծաթիվ ուժեր:

Ցուցարարները շշեր են նետում ոստիկանների ուղղությամբ, վիրավորական արտահայտություններ հնչեցնում: Գալստանյանի շարժման առաջնորդներից մեկը բարձրախոսով կոչ արեց իրենց իսկ հավաքի մասնակիցներին՝ չնետել այլևս իրեր իրավապահների ուղղությամբ, անգամ՝ թաշկինակ:

Ոստիկանության ծառայողները ևս զգուշացրեցին սադրանքները դադարեցնելու մասին:

Հիշեցնենք՝ ԱԺ-ում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում