Երբևէ որևէ բան չկառուցած, (բացի սեփական դղյակներից) թափառաշրջիկ ընդդիմության երեկվա աշխատանքի արդյունքը Բաղրամյան պողոտային հարակից Սիրահարների այգում. Տեսանյութ և լուսանկարներ

Այս մարդիք բավական չէ 30 տարի ոչնչացրին Հայաստանի ողջ արդյունաբերական պոտենցիալը, Վաճառեցին գոյություն ունեցող գործարանների գույքն ու ոչնչացրին երկրի գիտական, մշակութային և հոգևոր արժեքները, չբավարարվելով այն արհավիրքով, որ բերեցին մեր երկրի գլխին, դարձյալ շարունակում են նույն եռանդով կոտրել, ավիրել և ոչնչացնել այն ամենը, ինչը երբեք էլ չեն կառուցել։ Ահա խնդրեմ, երեկվա իբր հոգևոր փրգիչ շարժման մասնակիցների ողջ պատկերը իրենց իսկ քանդած, կոտրած ցանկապատով։ Հիմա հարց. Ու՞մ հաշվին պետք է վերանորոգվի կոտրված ցանկապատը։ Հաստատ ոչ ցույցի խաժամուժի հաշվին, ու՞մ հաշվին պետք է բուժում ստանան երեկվա խուլիգանական ակցիայից տուժած ոստիկաններն ու քաղաքացիները, դարձյալ ոչ այդ խուլիգանական զանգվածի հաշվին, այս ամենի համար կրկին ֆինանսական հատկացումներ է անելու ՀՀ Կառավարությունը ՀՀ քաղաքացու կողմից պատշաճ վճարված հարկերի հաշվին։

Աղբյուրը՝

https://t.me/hetaqrqir_news/415?fbclid=IwZXh0bgNhZW0CMTAAAR0ue9eqdNW__inCo7hDBstI0t4_FVAsNRLJ6ZlrJfHnWyf0h10d7l3I3d4_aem_AUsiM3-oS5UiX90LGvKiEt52MRZ2L2xsMXeiz0AKcv_8tI2H7V6SkqRGsd0SeYtaPAifkdjohEXhb2jRbqJN2_rD

Կիսվել սոց․ ցանցերում