Արդի փուլի Հայաստանում, բոլոր այն անհատները կամ խմբերը, որոնք փորձում են ունենալ իշխանություն, պարտավոր են պատասխանել մի քանի օրհասական հարցերի․
–Ինչպե՞ս են դասավորվելու Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները:
-Ինչպե՞ս են դասավորվելու Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները։
–Ինչպե՞ս են կարգավորվելու Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները։
–Ինչպե՞ս են զարգանալու Հայաստան–Եվրոպա, Հայաստան–ԱՄՆ հարաբերությունները/կամ չեն զարգանալու։
–Ի՞նչ վերաբերմունք ունեն նոյեմբերի 9–ի համաձայնագրի միջանցքի կետի վերաբերյալ։ Կետ, որի հետեւից Ռուսաստանը վաղ թե ուշ գալու է։
Ամենակարեւոր՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում, իքս քաղաքական ուժը կամ անհատը, շարունակությունը կարող է տեսնել պատերազմի կամ ռեւանշիզմի ուղով, միակողմանի խաղաղության կամ խաղաղության փորձի միջոցով, սակայն դա պարտավոր է բաց ասել հասարակությանը, իսկ հասարակությունն ունի ընտրության իրավունք։
Ասվածը չի ենթադրում, որ ժողովուրդը կամ հանրությունը պարտավոր է ունենալ այս հարցերի պատասխանները։ Այս հարցերի պատասխանները պարտավոր են ունենալ առաջնորդները, առաջնորդներ երեւակվողները կամ նման հավակնություններ ունեցող խմբերը։ Հասարակությունը կարող է լինել իռացիոնալ(բառի դրական իմաստով), սակայն էլիտաները պարտավոր են լինել հավասարակշիռ եւ իրենց մոտեցումները մատուցեն հետեւորդ խմբերին։ Ի վերջո, ցանկացած իշխանափոխություն կամ հեղափոխություն ունի իր մեջ իռացիոնալի լրջագույն հատված, որը տարիներ անց անգամ դժվարությամբ է մեկնաբանվում։
Մեր հանրույթի համար, շատ նորմալ է նաեւ ռեւանշիստական կամ արժանապատվության վերգտնման տրամադրությունների առկայությունը։ Այլ կերպ չէր էլ կարող լինել։
Վերոշարադրյալն անշուշտ չի ենթադրում, որ չկան ներքին բազմաթիվ խնդիրներ։ Դրանք կան, սակայն իրենց օրհասականությամբ զիջում են տեքստի սկզբում առկա հարցադրումներին։
Հ․ Գ․
Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, որը անշուշտ տարածական չէ GG, թե՞ Yandex «օրհասական» դիլեման ուղիղ ընկալող շրջանակների համար)
