Ինտենսիվ տեղատարափ Լոռիում (տեսանյութ)

Լոռիում ինտենսիվ տեղատարափ է սկսվել:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել:

Ավելի վաղ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը տեղեկացրել էր, որ ամպային զանգվածները տեղաշարժվում են Վանաձորի և Դիլիջանի համայնքների ուղղությամբ, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ:

 

Կիսվել սոց․ ցանցերում