Հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը

ժամեր առաջ Փամբակ համայնքում տեղացած կարկուտի, հորդառատ անձրևի և ուժգին քամիների հետևանքով Եղեգնուտ, Վահագնի, Անտառամուտ, Դեբեդ, Լեռնապատ և Ձորագյուղ բնակավայրերում տապալվել են ծառեր, անանցանելի են դարձել մի շարք փողոցներ, վնասվել են տնային տնտեսություններ և բնակիչներին պատկանող անշարժ և շարժական գույք և հոսանքալարեր, հեղեղվել է Դեբեդ բնակավայրի վարչական շենքը։ Այս մասին հայտնում են Փամբակի համայնքապետարանից։ Համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանի հանձնարարությամբ և անմիջական վերահսկողությամբ այս պահին համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաների կողմից իրականացվում են վնասի չափերի գնահատում, մեկնարկել են հետևանքների արագ վերացման աշխատանքները։ Թարմացում. Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրում էլեկտրաէներգիան վերականգնված է: Վահագնի բնակավայրում անանցանելի դարձած 2-րդ և 8-րդ փողոցներն այս պահից անցանելի են: Այս պահից անցանելի են Դեբեդ բնակավայրի գլխավոր և Դեբեդ-Եղեգնուտ միջհամայնքային ճանապարհներն ինչպես մարդատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար: Դեբեդ բնակավայրում էլեկտրաէներգիան վերականգնված է`բացառությամբ 2-րդ փողոցի։ Այստեղ աշխատանքները հնարավոր կլինի շարունակել առավոտյան` հոսանքալարերի վրա ընկած ծառը հեռացնելուց հետո։ Եղեգնուտ բնակավայրի ողջ տարածքում էլեկտրասնուցման համակարգը վերականգնված է։ Բնակավայրի անանցանելի դարձած փողոցների մաքրման աշխատանքները շարունակվում են։

https://www.facebook.com/PambakMunicipality2021/posts/490783850178206?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում