Մի՛ հանձնվեք, հավատացեք ձեր երազանքներին. «Նոր Ալիք 2024» մրցույթում հшղթել է Հայաստանը ներկայացրած Անահիտ Հակոբյանը

Սոչիում կայացած «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում հաղթել է Հայաստանը ներկայացնող երգչուհի Անահիտ Հակոբյանը։

Երգչուհին գրառում է արել «Ինստագրամ»-ի իր էջում և շնորհակալություն հայտնել իրեն աջակիցներին:

«Մի՛ հանձնվեք, միշտ հավատացեք ձեր երազանքներին ու քրտնաջան աշխատեք, և վերջ: Շնորհակալ եմ, Տե՛ր։ Պապ ջան, սա դեռ սկիզբն է. անվերջ հպարտանալու առիթներ ես ունենալու»,- գրել է երգչուհին։

Անահիտ Հակոբյանն արժանացել է ժյուրիի անդամների առավելագույն գնահատականին՝ մրցութային 3  օրերին հավաքելով 222 միավոր։

Վերջին մրցույթային օրը նա կատարել է կոմպոզիտոր Սյուզաննա Թովմասյանի հեղինակած «Իմ ուղին» երգը:

Մրցույթի պաշտոնական պարգևատրման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 27-ին:

 

Տեսանյութ՝

https://t.me/lragroghcom/787

Կիսվել սոց․ ցանցերում