Կրթական ռեսուրսներ ուսումնառությունն ավելի հետաքրքիր դարձնելու համար

Եվս մի քանի օր, և կրկին կանցնենք ուսումնական տարվա ռիթմին:

Կավարտենք գնումները և մեր ուշադրությունը կկենտրոնացնենք կրթության որակի վրա՝ վերհիշել անցածը, գտնել կայքեր ու կրթական ռեսուրսներ, որոնց շնորհիվ ցանկացած թեմա ավելի հեշտ կյուրացվի ու կդառնա հիշարժան:

Այսօր մենք կներկայացնենք այդ ռեսուրսներից ընդամենը մի քանիսը.

• Հայկական կրթական միջավայր պորտալ-ում ներկայացված են տասնյակից ավելի կրթական կայքեր ու պորտալներ: Այստեղ կգտնեք նաև տեսադասեր,

• Քան ակադեմիա-ն հարուստ շտեմարան է, որտեղ մատչելի ու հետաքրքիր մոտեցումներով ներկայացված են թեմաներ բնագիտական և ճշգրիտ առարկաներից,

• Բազմաբնույթ նյութեր կան նաև «Սեբաստացի» գիտա-հանրամատչելի հանդես-ում,

• Ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման հարցում abfinance.am–ը կդառնա Ձեր լավագույն ուղեկիցը,

• https://www.teachingenglish.org.uk/ հղումով կարող եք ուսումնասիրել անգլերեն,

• Հայտնի մարդկանց թանգարաններով ճանապարհորդությունը ավելի հետաքրքիր կդարձնի Մեդիամաքս-ի հատուկ նախագիծը,

• «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների նախագծերին կարող եք ծանոթանալ https://armath.am/hy հղումով,

• Իսկ համացանցում առավելագույն ապահովության նպատակով հետևեք Ապահով համացանց Հայաստան-ի նորություններին:

Նշված կայքերից որն էլ ընտրեք, չմոռանաք խորհրդակցել ուսուցիչների հետ. Ի վերջո, կրթությունը ստատիկ չէ, ուսումնական ծրագրերի բովանդակությունը փոփոխվում է, փոխվում են կարիքները:

Իսկ Ձեր ուշադրությունը բացառապես կրթությանը սևեռելու նպատակով առաջարկում ենք օգտվել Կոնվերս Բանկի առաջարկներից.

-Առցանց Snap վարկը կօգնի հաշված րոպեներում բավարարել ֆինանսական կարիքները,

— Իսկ C360 փաթեթների շրջանակում հաճախորդներին տրվող կից քարտը կարող եք տրամադրել Ձեր երեխային, վայրկյանների ընթացքում գումար փոխանցել քարտին ու վերահսկել ծախսերը:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 010-511-211:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կիսվել սոց․ ցանցերում