Բրազիլիայի արևելքում եկեղեցու տանիքի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին Պերնամբուկո նահանգի Ռեսիֆե քաղաքում։ Տանիքի փլուզման ժամանակ շենքում եղել է 60-ից 70 մարդ։
«Ռեսիֆեի քաղաքապետարանի տվյալներով՝ միջադեպի հետևանքով երկու մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են»,- հայտնում է պորտալի կայքը։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան իր ցավակցությունն է հայտնել կատարվածի կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացա երկու զոհվածի և տասնյակ վիրավորների մասին, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում զոհերին, նրանց սիրելիներին, ընկերներին և Ռեսիֆե քաղաքին»,- գրել է պետության ղեկավարը X-ի իր միկրոբլոկում:
