Սեպտեմբերի 2-ին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Փարաքարի գրասենյակում կայացել է Փարաքարի տարածքային կառույցի նախաձեռնող խմբի հերթական նիստը:
Նիստին մասնակցել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, ավագանու անդամներ, գյուղերի վարչական ղեկավարներ, կուսակցության անդամներ:
Նիստի օրակարգում Փարաքար համայնքում իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցն էեղել: Քննարկմանը հաջորդել է հարցուպատասխան:
