Հեռուստաընկերություններից մեկի հարակից այգում տղամարդու դ ի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Շողակաթ» հեռուստաընկերության հարևանությամբ գտնվող այգում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված այգում՝ ծառից կախված, հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Անդրանիկ Ս.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել սոց․ ցանցերում