Ժամանակավորապես կդադարեցվի Ազատության պողոտա-Մամիկոնյանց խաչմերուկ հատվածի երթևեկությունը

Ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ն, Արաբկիր վարչական շրջանի Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոցի խաչմերուկ հատվածում երթևեկությունը կդադարեցվի:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

Կիսվել սոց․ ցանցերում