Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը. մասնակիցները հավաստագրեր են ստացել

Գերհագեցած երկու շաբաթ, բազմաթիվ հանդիպումներ ու այցեր: Ավարտվել է ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագիրը:

ԱԺ «Ամառային դպրոցին» մասնակցելու հայտ էր ներկայացրել 400 դիմորդ: Ընտրական շեմը հաղթահարել էր 50 աշակերտ՝ Հանրապետության բոլոր մարզերից և Երեւանից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել էր Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Երևանի և մարզերի դպրոցները:

Կիսվել սոց․ ցանցերում