Առաջին անգամ՝ հայերեն թարգմանությամբ

Երևանի քաղաքապետարանի կողմից «Թատերական Երևան» ծրագրի շրջանակում դեռևս անցյալ տարի հայտարարվել էր թարգմանական մրցույթ, որը նպատակ ուներ խթանել ժամանակակից դրամատուրգների ստեղծագործությունների բնագրային թարգմանությունը:

Մասնավորապես, առաջին անգամ հայերեն են թարգմանվում Հարոլդ Փինթերի, Սառա Քեյնի, Էրիկ Էմանուել Շմիտի, Քզավիե Դյուրանժեի և Ուաժդի Մուաուադի պիեսները: Գրքի երևանյան յոթերորդ փառատոնի շրջանակում «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում տեղի ունեցավ օր։երս տպագրված գրքերի շնորհանդեսը:

Առաջիկայում կհայտարարվի «Թատերական Երևան 2024» մրցույթը, որին դիմելով՝ ՀՀ-ում գործող թատրոններն ու թատերական նախաձեռնությունները, բեմադրելով վերոնշյալ դրամատուրգների ստեղծագործությունները, հնարավորություն կունենան դրամական աջակցության արժանանալու: Գրքի երևանյան յոթերորդ փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։

Կիսվել սոց․ ցանցերում